2013-europe-day2013թ. մայիսի 25-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում ք.Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես:

Եվրոպայի օրը մեծ նշանակություն ունի Եվրոպական միության անդամ երկրների համար. այն ամեն տարի նշվում է նաև Հայաստանում, որի արդյունքնում տոնակատարության մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերում Եվրամիության անդամ երկրների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսին մասնակցում էին ԵՄ օժանդակությամբ իրականացվող 67 ծրագրեր և նախագծեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվատնգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում: Ծառայությունը Հյուսիսային պողոտայում կառուցված լաբիրինթում ուներ իր անկյունը: Անկյունի ձևավորմամբ արծարծված էին սննդամթերքի խաչաձև աղտոտմանը և մակնշման առնչվող խնդիրներ: Անկյունն ունեցավ բազմաթիվ այցելուներ: