ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի» իրականացման շրջանակներում մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության եզրերի և հետագա համատեղ ծրագրերի քննարկման նպատակով կազմակերպած հանդիպմանը:
Մասնակիցները քննարկել են կենդանիների հատուկ վտանգավոր ախտածին հիվանդությունների դեմ պայքարին, զոոնոզ հիվանդությունների արդիականությանը, անասնաբուժական ծառայությունների ներուժի զարգացմանը, խոզերի աֆրիկյան ժանտախտին, դաբաղին, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի դեմ պայքարի միջոցներին, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ընթացքիկ էպիզոտիկ վիճակին, ինչպես նաև 2018-2020թթ. եռամյա ժամանակահատվածում Հուշագրի շրջանակներում իրականացվող պիլոտային ծրագրի միջոցառումների կազմակերպմանը նվիրված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել անասնաբուժության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության հարթակ ստեղծելու վերաբերյալ:
http://www.eurasiancommission.org/ru/nae/news/Pages/14-12-2018-1.aspx