2014թ. ապրիլի 16-18-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում:
Դիտարկումներն անց են կացվել 60 վաճառակետերում՝ ք. Երևանում և ՀՀ մարզերում:
Դիտարկումների ընթացքում ք. Երևանի վաճառակետերից մեկում հայտնաբերվել է 1 տուփ (6 հատ) տեղական արտադրության ժամկետն անց ձու:
Հայտնաբերված ժամկետն անց ձվերը ոչնչացվել են: