Համագործակցելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հետ` 2014թ. հոկտեմբերի 9-15-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում:
Դիտարկումներն անց են կացվել Լոռու մարզի ք. Վանաձորի 17 վաճառակետերում:
Դիտարկումների ընթացքում ք. Վանաձորի վաճառակետերից մեկում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության 18.09.2014թ.-ի արտադրության 500 հատ ձու, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:
Հայտնաբերված ձվերը ոչնչացվել են: