cardՍ.թ. մարտի 13-14-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին դասընթացի նպատակներին, պոտենցիալ մարտահրավերներին, դասընթացի արդյունավետությանը, ՎՆՄԻԳ մոդելի (վերլուծություն, նախագծում, մշակում, իրականացում, գնահատում) փուլերին առնչվող հարցեր և այլ թեմաներ:

Դասավանդողներ Քելլի Համիլտոնը, Մայքլ Մուդինը և Սառա Պրոկտրը ժամանել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի պետական համալսարանից:

Դասընթացը հագեցած էր խմբակային աշխատանքներով և ակտիվ քննարկումներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: