tartou2013 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խումբը «Կենդանիների համարակալման և գրանցման համակարգ» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով գտնվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: Ծառայության աշխատակիցներին հյուրընկալել էր «Կենդանիների համարակալման կենտրոնը»՝ ԵՄ Թայեքս (Taiex) կազմակերպության հովանավորությամբ:

Պատվիրակության անդամներն էին Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Մարդումյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Միքայել Ավագյանը:

Այցելության ընթացքում աշխատանքային խումբն ունեցավ արդյունավետ հանդիպումներ, մասնակցեց փորձի փոխանակման միջոցառումների, որի արդյունքում հայկական կողմը ծանոթացավ կենդանիների համարակալման էստոնական փորձի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերին:

Այցը հագեցած էր արդիական թեմաների շուրջ քննարկումներով՝ ի նպաստ մեր Հանրապետությունում կենդանիների համարակալման գործընթացի անցկացմանն ու զարգացմանը: