DSC_0845

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր հանդիպել են Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում եւ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջեւ առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ՍԱՊԾ ղեկավարն այցելել են նաև Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի արտադրությամբ զբաղվող գործարաններ և գինու թանգարան: