Ս.թ. փետրվարի 4-7-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Հայաստան- Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը: Բանակցողները համաձայնվեցին «Սանիտարական և բուսասանիտարական գլխի» (SPS Chapter) գրեթե բոլոր հոդվածների շուրջ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք պետք է հասցեագրվեն՝ նախքան բանակցությունների հինգերորդ փուլը: