Ս.թ. դեկտեմբերի 5-7-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը:
Բանակցողները համաձայնության եկան «Սանիտարական և բուսասանիտարական» գլխի (SPS Chapter) գրեթե բոլոր հոդվածների շուրջ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք պետք է հասցեագրվեն՝ նախքան բանակցությունների չորրորդ փուլը: