IMG_7123Ս.թ. փետրվարի 19-21-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին «Ա» կարգի հում կաթի պաստերիզացման, ուլտրապաստերիզացման, ասեպտիկ փաթեթավորման ստանդարտների, փաթեթավորված կաթի և կաթնամթերքի ստանդարտների, կաթի նմուշառման, փոխադրման և տեղափոխման, կթի սրահի կառուցվածքի և աշխատանքի, պաստերիզացման սարքավորումների, գործընթացների, հսկողության և թեստերի, կիրառելի հրահանգների, կաթի և կաթնամթերքի նույնացման ստանդարտների, ինչպես նաև Հայաստանի ներկայիս պայմաններում դրանց կիրառման վերաբերյալ թեմաներ:

Դասավանդողներ էին ընտրվել ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ Ալեքսանդր Ոսկանյանը, ռիսկերի կառավարման վարչության սննդամթերքի անվտանգության ռիսկերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Հերմինե Արշակունին: