pfpՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ով այս տարվա «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրի հայաստանյան հաղթողներից էր, 2014թ.-ի ապրիլի 28-ին մեկնեց ԱՄՆ՝ վեցշաբաթյա մասնագիտական վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

Ֆլորիդա նահանգում անցկացված ծրագրի ընթացքում Դիանա Միրզոյանը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեղի հանրային հաղորդակցմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը: Նա նահանգային տեսուչների հետ մասնակցել է համատեղ ստուգումների, այցելել է ֆերմաներ, այդ թվում՝ հիդրոպոնիկ, վերամշակող գործարաններ, հանդիպել է նահանգային լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ և ստեղծել ամուր հիմքեր՝ հետագա համագործակցության համար, խորացրել իր մասնագիտական գիտելիքները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ, ծանոթացել ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին, կարևորել քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրել և գործնական լուծումներ մշակել:

Դիանա Միրզոյանի մասին ԱՄՆ-ում տպագրված «A&H News» պարբերականում կարող եք կարդալ` հետևելով հղմանը: