Flag-Pins-Armenia-Belarus1ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների սննդամթերքի անվտանգության բնագավառում համագործակցության հարցերը, ինչպես նաև՝ նախանշվել զարգացման հեռանկարային ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներմուծման և արտահանման խնդիրներին՝ այդ համատեքստում կարևորելով բեռների փոխադրման հարցը: Նշվել է, որ Երևան-Մինսկ ավիափոխադրումները վերականգնելու պարագայում կլուծվի արագ փչացող սննդամթերքի փոխադրման հարցը: