2014թ. հոկտեմբերի 6-ին իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա շնորհակալություն հայտնեց Ծառայության անձնակազմին և մաղթեց հետագա արգասաբեր աշխատանք:
Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ծառայության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին և նշեց, որ Արմեն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Նա նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ նորանշանակ պետին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը նշեց, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել Հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարականները և հաղթահարել աշխատակազմի առջև ծառացած բոլոր խնդիրները: