Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիչուան, Գուանգդոնգ, Թայվան, Գոիջու, Հուբեի, Յունան, Գունգխի նահանգներից և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Հիմք`

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանի 2013թ. ապրիլի 16-ի № 176-Ա հրաման

Հրամանը ենթարկվել է փոփոխության № 711-Ա հրամանով:

Հրամանը ենթարկվել է փոփոխության № 602-Ա հրամանով:

Հրամանը ենթարկվել է փոփոխության № 485-Ա հրամանով: