2013թ. հունիսի 30-ին Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Քանի որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2011թ. հոկտեմբերի 20-ի N 42-Ա հրամանը «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին», բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել: