2012 թվականի հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 17.280,0 կգ մաքուր քաշով տոմատի մածուկ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է: