2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 1.173,0 կգ մաքուր քաշով ալյումինե նրբաթիթեղյա ափսեներ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ որ փորձանմուշներում թունավոր տարրերից մանգանի և պղնձի քանակները նորմատիվից բարձր են: