Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, և 2013թ. մայիսի 5-ին բեռը հետ է ուղարկվել: