twinning_logo2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 27-ից 31-ը Նիդերլանդների Թագավորություն կատարված ուսուցողական այցին մասնակցում էին Ծառայության պետը և Ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետը: Այցեր կազմակերպվեցին սպանդանոցներ, կաթնամթերքի արտադրություններ, անասնաբուծական ֆերմաներ, «RIKILT» ազգային ռեֆերենտ լաբորատորիա, Նիդեռլանդների սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, և այլն:

Հանդիպումների ժամանակ քննարկումներ ծավալվեցին ազգային բազմամյա վերահսկողության ծրագրի, գլխավոր տեսուչների դերի և լիազորությունների, ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումների, ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի շուրջ:

Այցը հագեցած էր արդյունավետ հանդիպումներով և արդիական թեմաների շուրջ քննարկումներով՝ ի նպաստ մեր Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանը և արդիականացմանը: