twinning_logo2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 18-ից 21-ը ուսումնական այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգերին Դանիայում, ինչպես նաև տեղեկանալ, թե ինչ դեր ունեն սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունները եվրոպական ժամանակակից հասարակությունում:

Պատվիրակության անդամներին էին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Թարգմանիչներ՝ Նունե Քոչինյանը և Հասմիկ Թորոսյանը:

Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը:

Այցելության ընցացքում պատվիրակությունը հանդիպել է Դանիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ, ծանոթացել է կազմակերպության կառուցվածքին ու հիմնական գործառույթներին: Տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր և կարևոր հանդիպումներ, անցկացվել են համեմատականներ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության ոլորտային գործունեության միջև, ինչպես նաև քննարկվել են փորձի և տեխնոլոգիաների փոխանակման հնարավորությունները:

Պատվիրակությունն այցելել է նաև Դանիայի գյուղատնտեսության և սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն Սյուզի Սթարք Էքստրանդն և սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են սննդամթերքի և անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը: Հանդիպումները և ուսումնական ծրագիրը շարունակվել է Գյուղատնտեսության և սննդի նախարարությունում` սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով: