Արձագանքելով 2013թ. հունիսի 11-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ հունիսի 10-ին՝ ժամը 08։00-ին, ալկոհոլային թունավորման նախանշաններով Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ա. Մելիքյան 18/22 տան բնակիչ, 1962թ. ծնված Ռոմիկ Գրիգորյանը, Ծառայությունը ճշտել է հանգամանքները և պարզել, որ վերոնշյալ քաղաքացին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ու նրա մոտ սննդային կամ ալկոհոլային թունավորում չի ախտորոշվել: