ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները հունիսի 5-ից սկսել են ուսումնական պրակտիկան ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ագրարային համալսարանի ուսանողների 15 հոգանոց խումբը նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայում կստանա մասնագիտական գործնական գիտելիքներ:
Լաբորատորիայի տնօրեն Պերճ Թումանյանը ուսանողներին ներկայացրել է համաճարակային իրավիճակների կառավարման և վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր հնարավորությունները և կարևորությունը՝ մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների բռնկումների ռիսկը նվազեցնելու առումով։ Նա ուսանողներին հորդորել է լրջորեն ջանքեր ներդնել ընտրած մասնագիտությանը տիրապետելու ուղղությամբ և հիշեցրել, որ իրենց աշխատանքը խիստ պատասխանատու է կենդանիներից շատ հաճախ մարդկանց փոխանցվող հիվանդությունների կանխարգելման հարցում:
Որպես սկիզբ՝ ուսանողները շրջայց են կատարել լաբորատորիայի՝ միաջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող լաբորատոր սարքավորումներով հագեցած նմուշառման, շիճուկաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական, մակաբուծաբանական, հատուկ վտանգավոր ախտածինների հետազոտությունների բաժիններում, ընդհանուր տեղեկություններ ստացել դրանց գործունեության մասին:
Ապագա անասնաբույժների համար կազմակերպվող դասընթաց-պրակտիկաները զգալիորեն կնպաստեն նրանց գիտելիքների ամրապնդմանը կենդանիների հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, նույնականացման և կանխարգելման բնագավառում։ Ծառայության և համալսարանի համագործակցության այսպիսի սկիզբը նաև ոլորտի մասնագետների որակյալ սերնդափոխությանը ուղղված գործնական և հեռանկարային քայլ է:
[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3019.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3020.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3022.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3026.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3041.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3042.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3056.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3058.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3077.jpg” alt=””/][/fusion_images]
