ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Դուստր Մարիանա» ՍՊԸ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում: Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը:

     

Եվրասիական տնտեսական […]

0 Comments

Վ. Կորեշկով. HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում առաջնային խնդիր է

Մայիսի 24-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարում հանդես է եկել ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը: Նա խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունների մասին՝ մասնավորեցնելով «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ դրա վրա հիմնված ընթացակարգերի մշակման, […]

0 Comments

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին:

Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 25-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով […]

0 Comments

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) վեհաժողովի աշխատանքներին

2017 թվականի մայիսի 21-26 Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր:

Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի […]

0 Comments

Համագործակցություն բուսասանիտարիայի ոլորտում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության Դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ:

ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ […]

0 Comments

Համագործակցության հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում

Սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող և մասնագիտական կրթություն ապահովող կառույցների միջև փոխգործակցության ուղղություններն այսուհետև ամրագրված կլինեն փաստաթղթով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) միջև մայիսի 18-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կստեղծի մի կողմից, սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, կիրառել առկա գիտական ներուժը, մյուս կողմից՝ համալսարանի մասնագետներին և ուսանողներին ներգրավել ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող […]

0 Comments