Լուրեր
Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:
Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:
Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար […]
Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: ՍԱՊԾ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ և բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, կազմվել է միջոցառումների […]
Ագրարային համալսարանի ուսանողները՝ ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները հունիսի 5-ից սկսել են ուսումնական պրակտիկան ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ագրարային համալսարանի ուսանողների 15 հոգանոց խումբը նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայում կստանա մասնագիտական գործնական գիտելիքներ:
Լաբորատորիայի տնօրեն Պերճ Թումանյանը ուսանողներին ներկայացրել է համաճարակային իրավիճակների կառավարման և վարակիչ […]
ՍԱՊԾ-ում քննարկվել է ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման հարցը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հունիսի 5-ին քննարկվել են թունաքիմիկատների շուկայում վերահսկողությունը խստացնելու և ժամկետանց թունաքիմիկատները պահեստավորելու ու պահպանելու հարցերը: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ, վարչապետի հանձնարարականի հիման վրա, նախաձեռնում են թունաքիմիկատների իրացման կետերում վերահսկողական մի շարք միջոցառումներ, և մինչ այդ անհրաժեշտ է լուծել թափոնների պահման՝ տարածքի և այլ բոլոր հարցերը: Խորհրդակցությանը հրավիրված էին գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ […]
Նախ խորհրդատվություն և աջակցություն՝ արդյունավետ ու հետևողական վերահսկողություն իրականացնելու համար
Մայիսի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն […]
ՍԱՊԾ պատվիրակության հանդիպումներն ու արդյունքները՝ ԿԱՀԿ գագաթաժողովից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում ընթացող՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովին: ՍԱՊԾ անասնաբուժության ոլորտի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող մասնագիտական աշխատաժողովներին, իսկ Ծառայությունն ամբողջությամբ ինտեգրված է իրազեկման գործող՝ կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական «WAHIS» համակարգին: Նշենք, որ նախորդ տարեվեջին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով՝ ԿԱՀԿ-ի անդամ 39 պետությունների […]






