Լուրեր
Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի
Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության 022/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել […]
ՌԴ ֆինանսավորմամբ՝ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը
Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման հարցը: Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի […]
Հրատարակվել է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրք-տեղեկագիրը
Մասնագիտական գիտելիքների ընդլայման, գյուղատնտեսության զարգացման, ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև առևտրային կայուն հարաբերությունների հաստատմանն ու կարգավորմանն է ուղղված «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրք-տեղեկագիրը: Գրքի հեղինակներն են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Անահիտ Չիրքինյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի ոլորտի գլխավոր փորձագետ Մերուժան Թարզյանը:
«Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրքը […]
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար:
Դեռևս տարվա սկզբից ՍԱՊԾ-ն […]
Խորհրդակցություն արտահանման վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ
Հունիսի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով:
Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետը հանձնարարել էր 1-շաբաթյա ժամկետում, մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով, […]
Պարզաբանում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի աշխատակազմի բաց նամակի վերաբերյալ
Այս լաբորատորիան մշտապես ստացել է պատվերների ավելի քան 50 տոկոսը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, արձագանքելով մասնավոր լաբորատորիաներից մեկի՝ լրատվամիջոցներով այսօր հրապարակված բաց նամակին, տեղեկացնում է. որքան էլ, տարբեր նպատակներից ելնելով, ջանքեր են գործադրվում ՍԱՊԾ-ին «սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա ստեղծելու փորձի» մեջ մեղադրելու համար, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Այսպիսով. ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող, հրապարկված […]




