ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, […]

0 Comments

Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:

Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության […]

0 Comments

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները Հայաստանում են. քննարկվում են ռիսկերի գնահատման մեխանիզմները

Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝  կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ […]

0 Comments

Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող  տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին […]

0 Comments

Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝  Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:

Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման  կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու […]

0 Comments

Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:

Այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:

Հունիսի 23-ին հերթական հանդիպումն անցկացվել է հանրապետության եզդի […]

0 Comments