ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները

Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ […]

0 Comments

Թունավորում օղուց

Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական […]

0 Comments

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ.  բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

«Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, արտադրական գործառույթը կասեցվել է: Տրվել է […]

0 Comments

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։

Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր […]

0 Comments

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները: Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել են քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է:

Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման […]

0 Comments

Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու […]

0 Comments