ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել

2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ […]

0 Comments

Ֆիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությունն ու տարածումը որպես ֆիլոքսերայի դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ կառավարության կողմից այսօր կազմակերպված «Ֆիլոքսերայի և այլ վնասատուների դեմ կիրառվող արդյունավետ պայքարի եղանակները և «բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայի» դերն այդ գործում» թեմայով աշխատաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Կարևորելով գյուղատնտեսության զարգացման և բույսերի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված այսպիսի միջոցառումները՝ ՍԱՏՄ […]

0 Comments

Կապանի թարմ մսի տաղավարներում վիճակը բարվոք է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է շրջայցերը հանրապետության մարզեր, ինչը հատկապես միտված է ծանոթանալ բոլոր մարզերում թարմ մսի վաճառակետերում առկա խնդիրներին:

Հերթական այցը Սյունիքի մարզ էր: Կապան քաղաքի շուկայում և հարակից տարածքում արված շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Թարմ մսի խանութները թե անհրաժեշտ պայմաններով ու սարքավորումներով հագեցվածության (հոսող տաք ու սառը ջրի առկայություն, սառնարաններ և […]

0 Comments

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ, լրացուցիչ ավտոմեքենաներ կհատկացվեն տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։ Որոշումն ընդունեց Կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ընթացքում:

Գործադիրի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կհատկացվի 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, իսկ Կրթության և շուկայի վերահսկողության […]

0 Comments

Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր […]

0 Comments

Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում: Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը: «Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության […]

0 Comments