Լուրեր
Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության կենտրոնում է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին:
Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ […]
Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի
«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի […]
Ստուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում:
Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորյան մսի տաղավարներում թեև արձանագրվել […]
Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ:
Ծանոթություն
Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային […]
2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:
Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման […]
Մսի վաճառակետերից հետո հերթը փորձաքննական լաբորատորիաներինն է. ՍԱՏՄ-ն կրկին Գյումրիում է
20 օր անց Սննդի անվտանգության տեսչական մարմինը կրկին Գյումրիում է:Եկել են տեսնելու՝ կատարվել են նախորդ այցի ժամանակ շուկայի մսի վաճառակետերում արձանագրված թերությունների ու բացթողումների շտկում, թե ոչ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականներ, մսավաճառների սանիտարական գրքույկներ, սառնարանների պարտադիր պայման, տաք ու սառը ջրի առկայություն, լվացվող պատեր, հատակ ու առաստաղ:Սրանք նախորդ մոնիթորինգի արդյունքում Գյումրու Լաչինի միջանցք կոչվող հատվածի մսի վաճառակետերում հայտնաբերված հիմնական խախտումներն էին, որոնք […]





