Լուրեր
Երևանում թերացումներ չկան, սակայն մարզերում խախտումներ արձանագրվել են. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի օպերատորների մոտ: Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցեր են եղել նաև հանրապետության մարզերում: Ի հակադրություն մայրաքաղաքի, մարզերում պատկերը մտահոգիչ է, քանի որ խնդիրներ դեռ հայտնաբերվում են. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված վայրերում են առկա եղել […]
Ամփոփվել են ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։
Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես՝
50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:
12 […]
Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը:
Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել:
Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության […]
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:
Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի […]
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը
Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով:
ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է […]
Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք. Գ.Ավետիսյան
(Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր)
2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Անկախ Հայաստանի համար դա նոր գործունեություն է, առաջին քայլերն են արվում և բնական է, որ սպանդանոցներ կառուցող գործարարների համար արհեստավարժ անասնաբույժ-փորձագետներ գտնելու, վարձելու ու որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրն առաջնահերթություն է:
Խնդրի լուծման նպատակով՝ մեկտեղվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» […]