Լուրեր
Հիշեցում պտուղ-բանջարեղեն արտահանողներին
Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Հիշեցնում ենք, որ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը […]
Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր
Տեսչական մարմինների կողմից իրականացվում են պետական վերահսկողության միջոցառումներ
Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:
Վերջին օրերին միանման գանգանտերով Երևանի 2 բժշկական կազմակերպություն են դիմել երեխաներ: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ, որոնց մոտ նկատվել […]
Հայաստանից Ռուսաստան կենդանիների արտահանման սահմանափակում չկա
Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, […]
Վերջին 5 ամսվա ընթացքում Ծառայությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:
Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության […]
Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով:
Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հանձնարարվել է հումքի՝ […]
Սիրողական և չհիմնավորված գնահատականները միայն վնասում են ոլորտին ու երկրին
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ և փաստարկված հիմնավորումների:
Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որևէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը, և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության […]