ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կուսումնասիրվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ:

Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին […]

0 Comments

Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձև աղտոտումների: «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի թողարկվող արտադրանքը չի ունեցել նաև ԵԱՏՄ-ի համապատասխանության հավաստման […]

0 Comments

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. Գ. Ավետիսյան

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի բաժնի պետ Լիլիթ Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շինթա Նիշինոյին:

Ճապոնացի հյուրին ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է […]

0 Comments

Կողմերը երկուստեք հաստատեցին կառուցողական համագործակցության պատրաստակամությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերին:

Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած գաղափարի շուրջ քննարկումների և կառուցողական համագործակցության համար, որը կնպաստի սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:

Տիկին Ալանակյանը խոսել […]

0 Comments

Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական հարաբերությունները կակտիվանան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին:
Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում  կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման,  ինչպես նաև  արտահանման  ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացման: Նա ողջունել է երկու երկրներում սննդամթերքի անվտանգությունն ապահովող […]

0 Comments

Բուսասանիտարական լաբորատորիա Այրում համայնքում

Այրումի կայարանի մոտ շուտով կսկսեն բուսասանիտարական լաբորատորիա կառուցել: Մինչև տարեվերջ շենքը պատրաստ կլինի: Գնացքով սահմանը հատող բուսական ծագման ցանկացած ապրանք տեղում կհետազոտվի:

0 Comments