Լուրեր
FAO- ն հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական […]
ՍԱՏՄ վերահսկողությունը կխստացվի
Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:
Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]
Մշտադիտարկումներ կանցկացվեն ջերմոցային տնտեսություններում. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային տնտեսություններում աճեցվող մշակբույսերի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և լաբորատոր փորձաքննությունների կարևորությունը:
Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino Mosaic վիրուսային հիվանդության հայտնաբերման հետ կապված խնդիրը, […]
Մեկնարկում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, կազմակերպում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։
Այն տևելու է 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռքբերման՝ պրակտիկ գործընթացի, համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 15-ն է։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել lifelong@anau.am էլեկտրոնային հասցեին։
Դասընթացի անցկացման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Տրվել է հարևան երկիր ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար:
Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:
Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ […]
Արցախից Հայաստան կենդանի կենդանիների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է
Անասնաբուժությանն առնչվող գիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու պատկան մարմինները պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը […]