ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:

Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` […]

0 Comments

Ի նպաստ անասնաբուժության զարգացման

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Էմիլիա Սիմոնյանին, որն «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնելու է Քեմբրիջ` ուսանելու անասնաբուժություն: Ողջունելով երիտասարդ ուսանողին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Էմիլիան կարող է ցանկացած պահի դիմել և ստանալ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն: «Երբ լինեք Հայաստանում միշտ պատրաստ ենք ապահովել ուսման պրակտիկ մասը»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը: Էմիլիան սիրով […]

0 Comments

Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ  ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝

սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող […]

0 Comments

Առաջնորդվել միայն գիտական ստանդարտներով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առևտրային կցորդ Քրիստոֆեր Էլիսին:

Պարոն Էլիսը փոխանցել է Միացյալ Նահանգների կառավարության ոգևորությունը՝ «Կոդեքս Ալիմենտարիուսի» շրջանակներում միայն գիտական ստանդարտներով առաջնորդվելու սկզբունքին մեծ թվով երկրների աջակցության կապակցությամբ:

Պարոն Ավետիսյանը դրական է արձագանքել միայն գիտական մոտեցումներով առաջնորդվելու սկզբունքին՝ հայտնելով իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու այն:

«Կոդեքս Ալիմենտարիուս»-ի հանձնաժողովն այժմ պատրաստվում է շրջանառության մեջ դնել […]

0 Comments

Հաջողված համագործակցություն պետական կառույցի և հասարակական կազմակերպության միջև

Oգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված և արդեն ավանդական դարձած սեմինար-հանդիպումը ոլորտը լուսաբանող լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծառայության կառուցվածքային և գործառույթային փոփոխությունները, ինչպես նաև քննարկել սննդի անվտանգության ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները, զարգացման հեռաննկարները: Բանախոսները ներկայացրել են նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, HACCP համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարման միջազգային […]

0 Comments

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով:

Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում մսաբուսական պահածո է` կարմիր լոբի, ԽԵԿ միս […]

0 Comments