Լուրեր
Հայտարարություն. ձևավորվում է ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհուրդ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), կարևորելով հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների դերակատարությունը և աջակցությունն ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում, նախաձեռնում է տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի ձևավորման աշխատանքներ:
Խորհուրդը կապահովի հասարակական սեկտորի մասնակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում որոշումների կայացմանը, կնպաստի հասարակական վերահսկողության մեծացմանը, միաժամանակ կաջակցի ՍԱՏՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի աշխատանքներին մասնակցության […]
Կասեցվել է պաղպաղակի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ: Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» […]
Այսուհետ միս-մսամթերք կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ:
Տեղեկացնում ենք, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:
Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար […]
FAO-ն մարզային կենտրոնների բուսասանիտար-տեսուչներին տրամադրեց անհրաժեշտ գործիքներ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացված «Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական ծառայությունների հզորացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների բոլոր բուսասանիտար-տեսուչներն ապահովվեցին անհրաժեշտ գործիքներով: Բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդները և բուսասանիտարական միջոցառումների իրականացումը կնպաստեն տարածաշրջանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ գյուղմթերքի վաճառքի ծավալների մեծացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի միջև սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բուսասանիտարիայի, անասնաբուժության և […]
Ժամանակավոր կգործեն ներմուծման որոշակի սահմանափակումներ
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։
Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի […]