ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

0 Comments

Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ […]

0 Comments

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող տաք ջրով, արագ փչացող սննդամթերքի […]

0 Comments

FAO-ի հետ ծրագրերը շարունակվում են

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն փորձն է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է և կարող են համագործակցել պետական ու միջազգային կառույցները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը՝ կարևորելով ավելի […]

0 Comments

Գ. Ավետիսյան. սննդամթերքի անվտանգության ապահովումն առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է

Հոկտեմբերի 15-ին  Հայաստանի Ամերիկյան համալսարանում  տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումն առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինը առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու […]

0 Comments

ՍԱՏՄ նախաձեռնությամբ՝ ԿԱՀԿ (OIE) փորձագիտական խումբը կանցկացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) փորձագիտական խմբին՝ Նիկսա Բարիսիկի ղեկավարությամբ: Խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Խորվաթիայից, Իզրայելից և Վրաստանից, ժամանել է հայաստանյան կողմի հրավերով՝ երկրի անասնաբուժական ծառայությունների կարողությունների (PVS) գնահատում անցկացնելու նպատակով:

Պարոն Ավետիսյանը, բարձր գնահատելով այս առաքելությունը, հույս է հայտնել, որ խմբի դիտարկումների ամփոփման արդյունքում կունենանք երկրի […]

0 Comments