ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական գործողությունների շրջանակում պարզել են, որ Երևանի թիվ 42 մակապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով:

Հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ […]

0 Comments

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել «Վիստաա» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ:

«Վիստաա»-ի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի շուրջ համագործակցության մանրամասները: «Մենք պատրաստ ենք համագործակցել և յուրաքանչյուր արտադրողի աջակցելու համար ներդնել մեր բոլոր կարողությունները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար […]

0 Comments

Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ):  Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել […]

0 Comments

Հայտնաբերված ձիու մսեղիքը ոչնչացվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ:

Վերահսկողական հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին և Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 և 42 կգ ձիու միս, […]

0 Comments

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:

«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի […]

0 Comments

Նոր համագործակցություն «Հակամանրէային ռեզիստենտականության» բազմակողմանի ազգային ծրագրի շրջանակներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ անցկացրել են «Գյուղատնտեսության և սննդի ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության (ՀՄՌ) նվազեցում» ծրագրի գնահատում (ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում, Հայաստանն առաջինն է դրանց մեջ): Այն նպատակ ունի ընտրված երկրներում աջակցել ՀՄՌ-ի ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը և բարելավմանը՝ ներգրավելով սննդի և գյուղատնտեսության ոլորտները: Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է […]

0 Comments