Լուրեր
Երկու տնտեսվարողի թույլատրվել է վերսկսել աշխատանքը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին (մսի վաճառքի կետ, Երևան) և Մարինե Աֆրիկյանին (հանրային սննդի կետ, Էջմիածին) վերսկսել աշխատանքային գործունեությունը: Երկու կազմակերպություններն էլ վերացրել են պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև մակնշման խախտումները և ամբողջությամբ կատարել ՍԱՏՄ տեսուչների կողմից տրված հանձնարարականները:
Մանե Աֆրիկյան Ա/Ձ
Նախկինում
Հիմա
Կասեցվել է երեք ընկերությունների արտադրական առանձին գործառույթը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:
Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. […]
17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
«Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում (հասցե՝ Երևան, Պետրոս Ադամյան 14) ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրէային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը: Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ:
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:
Անասնաբուժական ենթահսկման մթերքների վերահսկողության ոլորտում Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:
Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաև մեր երկրում «Հալալ»-ի գրասենյակ […]
Մեկնարկում է հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունություն դեմ պայքարի շաբաթ
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրէային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը:
Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև […]