Լուրեր
Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ՍԱՏՄ աշխատակիցները պատվաստվել են
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան ֆլեշմոբին՝ «պատվաստվում են բուժաշխատողները», միացել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անձնակազմը:
Կարևորելով պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում` ՍԱՏՄ աշխատակիցները ստացել են դիֆթերիայի, փայտացման, ինչպես նաև սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ:
«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր
ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), սննդի շղթայի աշխատակիցներին (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) թույլատրել է վերսկսել աշխատանքը: Վերջիններս ենթարկվել են բժշկական զննության: Պարզվել է, որ բոլորն էլ առողջ են և ստացել են անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:
Պայքար հակամանրէային միջոցների կայունության դեմ
2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա՝ կարևորելով նախ և առաջ հանրային առողջության պահպանումը, ինչը թիրախում ունենալով էլ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը:
Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ […]
Վերահսկողություն է իրականացվել հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ս/թ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ […]
Հակամանրէային միջոցների կայունության դեմ պայքարի ու դրա մասին իրազեկման շաբաթ է ամբողջ աշխարհում
2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել […]