Լուրեր
Սպառողը պետք է գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն ունենա
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, կազմակերպել և անցկացրել է «ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն է հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր […]
Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար:
Ինչպես այսօր կառավարության […]
Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է. ՍԱՏՄ ղեկավար
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության մարզերում անցկացնում է կենդանիների սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում մարզպետարանների, համայնքապետարանների, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժներին ՍԱՏՄ մասնագետները կներկայացնեն այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման կամ դրանց վերացման համար:
Իրազեկումը մեկնարկել է Տավուշի մարզից: Տեսչական մարմնի ղեկավար […]
Կենդանիների կենսաապահովման կետեր Հայաստանում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել այդպիսի […]
Պարենային ապահովությունը ենթադրում է հասանելիություն անվտանգ սննդի
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողովին», կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել […]
Քաղաքացիներն ահազանգում են…
Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: Քաղցրավենիքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: