Լուրեր
Բաց դաս հայ-չինական բարեկամության դպրոցում
Այն, որ երեխաների հետ անցկացվող միջոցառումներն ամենահետաքրքիրներից են, կարծես թե ապացուցման կարիք չունի: Բայց ամեն անգամ դրանում համոզվելը հաճելի է ու ոգևորող:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անցկացվող իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները թեմային վերաբերող բաց դաս անցկացրեցին Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեխաներին մատչելի լեզվով ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծումը […]
Սպառողների իրավունքների քննարկումը մեկնարկել է Կոտայքի մարզում
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը տրվել է Կոտայքի մարզում կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետը դրական ու անհրաժեշտ է գնահատել նման միջոցառումները, […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն […]
Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ […]
Մարտի 4-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է սպառողի շաբաթ: Մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ hեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ ՍԱՏՄ մասնագետները կխոսեն նախաձեռնության կարևորության, սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, կպատասխանեն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող […]
«Բարեխիղճ տնտեսվարող»
Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, […]