Լուրեր
Ամփոփվել են Հայաստանում անցկացվող ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ տարածաշրջանային սեմինարի արդյունքները
Ռալֆ Փիթերս, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության ներկայացուցիչ
Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել այս աշխատաժողովին, որը կազմակերպվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Հատկապես տպավորիչ է տվյալների հավաքագրման և դասակարգման հետ կապված աշխատանքը: Շնորհակալ եմ երկրին բարձր մակարդակով միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալության համար:
Նինո Նիկանաձե, Վրաաստանի չափագիտության ստանդարտների ազգային գործակալության ներկայացուցիչ
Շատ կարևոր սեմինար էր, արժեքավոր տեղեկատվություն ստացանք տարբեր […]
Հայաստանում է անցկացվում ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ տարածաշրջանային սեմինարը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը համատեղ կազմակերպել են ոչ սակագնային միջոցառումներին նվիրված երկօրյա սեմինար, որի նպատակն է զարգացնել ՄԱԿ-ի հյուսիսային և կենտրոնական Ասիայի անդամ-երկրների՝ իրենց սեփական և բիզնես գործընկերների գործունեության մոնիթորինգի և ոչ սակագնային միջոցառումների ազդեցության գնահատման հմտությունները, աջակցել Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի երկրների միջև երկխոսության կայացմանը՝ կապված ոչ սակագնային միջոցառումների հետ, ստեղծել […]
«Ոլորտում կունենանք իդեալական պատկեր, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաև իրենից է կախված». Գ. Ավետիսյան
Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով էլ այս տարի այն նշվում է: Հենց այս համատեքստում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էր «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՍԱՏՄ […]
Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացումն առաջնահերթություն է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Նասոյանի, ՊԳԿ սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանտու Մերի Քեննիի, սննդամթերքի անվտանգության միջազգային խորհրդատուներ Գոկչե Աքբալիկի և Միրզեթ Սաբիրովիչի հետ: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել-հստակեցնել «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է […]
Մամուլի ասուլիսի հրավեր
Հարգելի գործընկերներ, մայիսի 22-ին ժամը 12:00-ին ՍԱՏՄ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հաշվետու մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՍԱՏՄ վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները:
Հրավիրում ենք լուսաբանելու: