ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծարաններում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Մոտ 100 տնտեսությունների մշտադիտարկման ընթացքում կարևորվել է ոչ միայն ձկնաբուծարանների սանիտարական վիճակի որոշումը, այլև ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, դեղամիջոցների և […]

0 Comments

Մշտադիտարկում սեզոնային ճամբարներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:

Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկվել է բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: […]

0 Comments

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝  Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը (https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2056817034624565/) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

Ժամկետանց

Թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ […]

0 Comments

«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ

2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի աշխատակիցներն անմիջապես այցելել են այդ հանրային սննդի օբեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից: Մնացորդներ չեն հայտնաբերվել և բանավոր հանձնարարական է տրվել վերացնելու առկա թերությունները: Հաջորդ օրն առավոտյան արդեն ՍԱՏՄ ղեկավարի […]

0 Comments

Պաղպաղակներն արտադրվում են և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում:

Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, […]

0 Comments

Կենդանիների առողջության պահպանումն աշխարհի ուշադրության կենտրոնում

Փարիզում անցկացված Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների 87-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:

Նստաշրջանում քննարկվել են ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումներին, հակաբիոտիկների դիմադրողականությանը, գյուղատնտեսական կենդանիների համարակալմանը, կենդանիների, կենդանական և բուսական ծագման մթերքների, կերերի արտահանմանը, ներմուծմանն ու տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաև անասնաբուժական պահանջներին, ուղեկցող […]

0 Comments