ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ, լրացուցիչ ավտոմեքենաներ կհատկացվեն տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։ Որոշումն ընդունեց Կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ընթացքում:

Գործադիրի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կհատկացվի 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, իսկ Կրթության և շուկայի վերահսկողության […]

0 Comments

Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր […]

0 Comments

Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում: Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը: «Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության […]

0 Comments

Թռչնաբուծության ոլորտում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը մեր ամենօրյա ուշադրության տիրույթում է. Գ. Ավետիսյան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ՍԱՏՄ դահլիճում անցկացվել է «ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովումը թռչնամսի արտադրության ոլորտում» թեմայով գիտա-պրակտիկ խորհրդակցություն, որի նպատակն էր թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողներին լրացուցիչ անգամ ներկայացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, HACCP համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, քննարկել թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը […]

0 Comments

Հանրային սննդի խոշոր օբեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների […]

0 Comments

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել

Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում […]

0 Comments