ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողների շրջանակը մեծանում է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացը:

Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:

Այսօր «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» ընկերությանը՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցին, տրամադրվել են պիտակներ և […]

0 Comments

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու:

Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել […]

0 Comments

HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն արդյունքների տեսանկյունից ամենաարդարացվածն է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մասնակցել են «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ-ի՝  մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար կազմակերպած «Մսի վերամշակման գործընթացում հիգիենիկ սկզբունքների կիրառումը» թեմայով երկօրյա դասընթացին: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման սկզբունքներին նվիրված դասընթացի նպատակն է մսամթերքի արտադրության ներկայացուցիչներին ուսուցանել արտադրության ընթացքում ախտածին մանրէների տարածումը կանխելու եղանակները և արտադրական հիգիենայի […]

0 Comments

Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների […]

0 Comments

Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն […]

0 Comments

Կենդանիների պատվաստումների խնդիրը՝ առաջնահերթություն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:

Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:

Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր […]

0 Comments