Լուրեր
Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը:
Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ […]
Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:
ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:
Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է […]
Խոշոր իրացման ցանցերին առաջարկվել է առանձնացնել բուսական յուղ պարունակող սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Երևանի 12 խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Ծիրան», «Նոր Զովք», «Արև», «Կազեր», «Երիցյաններ», «Կրպակ», «Պարմա», «MG» և «Կարուսել», սուպերմարկետների ներկայացուցիչների հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է կոնկրետ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են բոլոր սուպերմարկետներում, մասնավորապես՝ իրացման ցանցում փաթեթավորված (կգ-ով վաճառվող) կաթնամթերքի (կարագ, պանիր, սփրեդ) և մսամթերքի […]
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացել էին հարցեր՝ կապված թարմ մսի […]
Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:
Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք […]