Լուրեր
Հայաստանյան մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ:
Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային […]
ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
Այս մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:
Նոյեմբերի 18-ին աշխարհում մեկնարկել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն դեմ պայքարի շաբաթը, որի նպատակը, իրազեկման միջոցառումների ու տեղեկատվական նյութերի միջոցով, լայն հասարակությանը հակամանրէային ռեզիստենտականության հետևանքներին ու այն կանխարգելող […]
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է […]
Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներին: Առիթը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան, Չինաստանի կոմերցիայի նախարարության աջակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպված՝ «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարն է:
Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել Հայաստանում նման դասընթաց անցկացնելու նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այս դասախոսությունները […]
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների ղեկավարները, Սննդամթերքի անվտանգության ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:
Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և […]