ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կստուգվի միս-մսեղիքի սպանդանոցային ծագման պարտադիր պահանջի կատարման ընթացքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից սկսել են մսի իրացման շուկայի մշտադիտարկում: Կներդվեն բոլոր ջանքերը, կօգտագործվի հասանելի ողջ գործիքակազմը սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի կատարմանն ուղղված լիարժեք վերահսկողության համար:

 

0 Comments

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային […]

0 Comments

․․․Հիշեցում․․․

Տեսչական պլանային ստուգումների մասին

Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:

Հղումները՝ մեկնաբանության մեջ:

Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին […]

0 Comments

Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:

Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին: Դա նշանակում է, […]

0 Comments

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին:

Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ […]

0 Comments

Սպանդանոցային մորթն այլևս այլընտրանք չպետք է ունենա

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովը, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ներկայացվել է սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը, բակային մորթից սպանդանոցայինի անցման ուղիները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է խիստ վերահսկողության […]

0 Comments