ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հանրապետությունում գործում է 40 սպանդանոց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական snund.am կայքում առկա են սպանդանոցներին ներկայացվող պահանջները հետևյալ հղումով՝

Սպանդանոցներին ներկայացվող պահանջները

Կարող եք նաև տեղեկանալ, թե որո՞նք են այս պահին արդեն գործող սպանդանոցները, որտե՞ղ են դրանք տեղակայված, ինչպես նաև՝ թե ո՞ր կազմակերպություններն են իրացնում սպանդանոցային ծագման միս:

Հղումը ստորև՝

Գործող սպանդանոցներ

Գործող սպանդանոցները, 2020թ. հունվարի 23-ի դրությամբ, 40-ն են:

0 Comments

Ձև 5-ը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ

Yerkir.am կայքում այսօր՝ հունվարի 23-ին, հրապարակվել է «Վարսավիրանոցում վճարել նաև ՀԴՄ-ի համա՞ր. սպանդանոցային «5-րդ ձևի» զավեշտը» վերտառությամբ հոդվածը (https://www.yerkir.am/news/view/190340.html), որրտեղ հոդվածի հեղինակ Գևորգ Գյուլումյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել:

Մասնավորապես, Նա նշում է, որ «անասնապահը պարտավոր է, այսպես կոչված, «թուղթ գնել» («5-րդ ձև»), դրա դիմաց վճարելով ևս 12,000 դրամ: …Այսինքն՝ պետությունը, ի դեմս ՍԱՏՄ-ի, «5-րդ ձև» կոչվածի վաճառքի մենաշնորհը վերցրել է […]

0 Comments

ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը

Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար:

0 Comments

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ:

ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ […]

0 Comments

ՍԱՏՄ ղեկավարը և սպանդանոցների ներկայացուցիչները ստորագրել են հուշագիր

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները: Պարոն Ավետիսյանը ներկաներին է փոխանցել իրացման ցանցի ներկայացուցիչների մտահոգությունները՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումների, կենդանիների տեղափոխման դժվարությունների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրել է […]

0 Comments

Հունվարի 15-ից Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ […]

0 Comments