Լուրեր
Իրացման խոշոր ցանցերն ախտահանվում են
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ:
Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:
Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց […]
Հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ» ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր», «Մածուն», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով» արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի […]
«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն և պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի և պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման […]
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (մի շարք մանկապարտեզների մատակարարվել է այս ընկերության կաթնամթերքը):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական […]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2019թ. աշխատանքների վերաբերյալ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը:
Բուսասանիտարիա – Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ […]
Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք
ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության […]